Քաղաքական

30.01.2012 12:25


Առաջարկություններ ՀՀ Ընտրական Օրենսգրքում փոփոխություններ ևւ լրացումներ կատարելու մասին

Առաջարկություններ ՀՀ Ընտրական Օրենսգրքում փոփոխություններ ևւ լրացումներ կատարելու մասին

1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում (այսուհետեւ` Օրենսգիրք) (2011 թվականի մայիսի 26-ի թիվ ՀՕ-164-Ն օրենք) 103-րդ հոդվածը կարդալ հետևյալ կերպ.

«Ազգային ժողովի ընտրությունները անցկացվում են համամասնական ընտրակարգով»: Հիմնավորում: Հաշվի առնելով, որ ներկայումս գործող օրենսդրությամբ Աժ ընտրություններն անց են կացվում համամասնական և մեծամասնական ընտրակարգով, իսկ Հայաստանում ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով ընտրությունները վերածվում են թաղային հեղինակությունների անառողջ մրցապայքարի, որտեղ տիրում է ընտրակաշառքը և բացակայում է քաղաքական տարրը, անհրաժեշտ է Օրենսգրքից բացառել ընտրությունների անցկացումը մեծամասնական համակարգով: Գտնում ենք, որ նշված փոփոխության միջոցով հնարավոր կլինի վերականգնել ընտրությունների նկատմամբ հասարակության վերաբերմունքը: 2. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. Կուսակցության /կուսակցությունների դաշինքի/ ընտրական ցուցակը   գրանցվում է, եթե կուսակցությունը սահմանված ժամկետում սույն օրենսգրքով սահմանված կարգով ներկայացրել է` նվազագույն աշխատավարձի 80-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման   անդորրագիրը , կամ կուսակցության /կուսակցությունների դաշինքի/ մասնակցությունը պաշտպանող քաղաքացիների  ստորագրահավաքի պաշտոնաթերթիկը` կուսակցության համար` 50000 վավեր ստորագրություն, կուսակցությունների դաշինքի համար` 75000 վավեր ստորագրություն: Հիմնավորում: Համաձայն գործող օրենսդրության` ընտրություններում մասնակցելու համար կուսակցությունները պետք է մուծեն որոշակի գումարª նվազագույն աշխատավարձի 8000-ապատիկը, որը վերադարձվում է մանդատներ ստացած կուսակցություններին: Կարծում ենք, որ այն  չի նպաստում ժողովրդավարության կայացմանը  և խոչընդոտում է կարող ուժերի ներգրավմանը քաղաքականություն: Միջազգային  փորձի ուսումնասիրությունը նույնպես  ի հայտ չի բերում ԸՕ այդպիսի տարբերակ, երբ կուսակցությունների մասնակցությունը ընտրություններում պայմանավորված է գումարային գրավով: Նշված պայմանը արհեստական սահմանափակումներ և անհավասար պայմաններ է ստեղծում կուսակցությունների համար` ընտրություններին մասնակցելու և իրենց առաքելությունն իրականացնելու հարցում: 3. Օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ. Ազգային ժողովի, Սահմանադրությամբ նախատեսված, մանդատները բաշխվում են մասնակից կուսակցության /կամ կուսակցությունների  դաշինքի/ ընտրական ցուցակների միջև ,որոնք ստացել են վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի   մեկ մանդատին և ավելի համարժեք կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Մեկ մանդատին համարժեք ձայների քանակը հաշվարկելու համար վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի  գումարը բաժանվում է ԱԺ մանդատների  համամասնական ընտրակարգով ընդհանուր թվի վրա և առանձնացվում է ամբողջ թիվը, ապա կուսակցության /կամ կուսակցությունների դաշինքի/  կողմ քվեարկված վավեր  քվեաթերթիկների գումարը բաժանվում է մեկ մանդատին համարժեք հաշվարկված թվի վրա և առանձնացվում ամբողջ թիվը  թվերի կլորացման սկզբունքով՚: Հիմնավորում. Եթե դիտարկենք 1995թ.,1999թ., 2003 և 2007թ.թ. ընտրությունների արդյունքները, ապա ի հայտ են գալիս հետևյալ տվյալները. ԱԺ մանդատներ չստացած քաղաքական կուսակցությունների կողմ քվեարկված քվեաթերթիկների քանակը կազմում է բավականին մեծ տոկոս ընդհանուր վավեր քվեաթերթիկների նկատմամբ, որոնք, ըստ գործող օրենքի, բախշվում են մանդատ ստացած կուսակցությունների միջև` 1995թ. - 13%, 1999թ.-20%,   2003թ. - 24%, 2007թ. - 25%,ինչը բերում է այն իրավիճակին, որ, օրինակ, սոցիալիստական գաղափարախոսություն ունեցող կուսակցությունները հավաքելով 3 տոկոսից ավելի ձայն (մոտ 45000 ձայն) ընդհանրապես չեն ներկայացված խորհրդարանում և, հետևաբար, մարդկանց մի մեծ զանգված չի կարող անգամ ներկայացնել  հանրությանը և գործող իշխանությանը  իր կուսակցության  կարծիքը, պրոբլեմները և պահանջները: Այդ իսկ պատճառով, մեր կարծիքով, անհրաժեշտ է վերանայել  ընտրությունների անցողիկ շեմի գաղափարը և անցողիկ շեմ  սահմանել մեկ մանդատին համարժեք ձայների քանակը:

«Մայր Հայրենիք» կուսակցության նախագահ Կ. Թումանյան Հայաստանի դեմոկրատական կուսակցություն Ա. Սարգսյան Հայաստանի առաջադիմական միավորված կոմունիստական կուսակցություն Վ. Սաֆարյան «Միավորված հայեր» կուսակցություն Ռ. Ավագյան «Հայկանդուխտ» ավանդապաշտ ժողովրդավարական կուսակցություն Ա. Ղազարյան Հայաստանի սոցիալիստական կուսակցություն Ռ. Փոլադյան «Կանայք հայոց աշխարհի» Ժ. Մանուկյան «Հայրենիք» կուսակցություն Ժ. Ասրյան

Այս խորագրի վերջին նյութերը