Հիտլերի հեղինակած նկարը վաճառվել է 32 հազ. եվրոյով
Դեռևս 1913թ. Ադոլֆ Հիտլերի հեղինակած «Գիշերային ծովը» նկարը կիրակի օրը Սլովակիայում աճուրդի է հանվել ու վաճառվել 32 հազ. եվրոյով։ Նկարը գնողի անունը չի հրապարակվում։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ հղում անելով «Դարտե» աճուրդային տանը։
«Նկարը աճուրդի էր հանվել սլովակ նկարչի ընտանիքի կողմից։ Այդ նկարիչը, հավանաբար, Հիտլերի հետ անձամբ հանդիպել է այն ժամանակ, երբ վերջինս փորձում էր Վիեննայում նկարիչ դառնալ»,– նշել է «Դարտե»–ի ղեկավար Յարոսլավ Կրայնակը։
Հետաքրքրական է, որ «Դարտե»–ն անցյալ տարի նույնպես վաճառել է Հիտլերի նկարներից մեկը։ Այն ժամանակը նկարն արժեցել է 10 հազ. եվրո։