Հմայակ Հովհաննիսյան. «Այս անգամ ընտրական գործընթացները ժամանակից շուտ են սկսվել»
Հայաստանի քաղաքագետների միության «Politlogos» իրավիճակային վերլուծությունների և քաղաքագիտական կանխատեսումների ակումբի նախընտրական, ընտրական և հետընտրական զարգացումների հանրային վերահսկողության հիմնահարցերին նվիրված քաղաքագիտական լսումների առաջին քննարկման ժամանակ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը նշել է, թե մտահոգվելու առիթներ ունենք, քանի որ այս անգամ ընտրական գործընթացները ժամանակից շուտ են սկսվել։
–Նախագահական ինստիտուտը պետք է հակակշռի կուսակցական հատվածապաշտությանը։ Բայց մեր իրականության մեջ, քանի որ նախագահն իր կուսակցությամբ պատրաստվում է մասնակցել ընտրություններին, ապա նախագահական ինստիտուտը արբիտրաժային իր գործառույթը կորցնում է, քանի որ ակամայից պետք է մասնակցի ընտրություններին։ Քանի որ ընդդիմությունը այս խորհրդարանական ընտրությունները Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ընկալում է որպես նախագահական ընտրությունների առաջին փուլ՝ այդ պատճառով մեծանում է այդ ընտրությունների ընթացքում հավելյալ լարվածության և տարբեր կարգի ցնցումների վտանգը, որը բնորոշ է նախագահական ընտրություններին,–ասել է նա։

7or.am