Կարմիր խաչն այցելության է եկել ԼՂՀ դիրքային ուժերին ինքնակամ գերի հանձնված ադրբեջանցի զինծառայողին
Ինչպես տեղեկացնում է «АПА» գործակալությունը, Միջազգային կարմիր խաչի կոմիտեի ներկայացուցիչները հունվարի 26–ին այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ինքնակամ գերի հանձնված ադրբեջանցի զինծառայողին։
Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժինը հայտնել էր, որ հունվարի 23-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում (Վերին Չայլուի ուղղությամբ) ՊԲ դիրքապահ ուժերին ինքնակամ գերի է հանձնվել ադրբեջանական բանակի 1-ին կորպուսի 703-րդ բրիգադի պայմանագրային զինծառայող, սերժանտ Մամեդբագրլու Թալըբ օղլի Ախունդզադեն։