Լրահոս

27.01.2012 13:48


Դավիթ Հակոբյան. «ԲՀԿ-ն այսօր լիարժեք ձևավորված կուսակցություն է»

Դավիթ Հակոբյան. «ԲՀԿ-ն այսօր լիարժեք  ձևավորված կուսակցություն է»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ հայտարարել է, որ ինքը  թիվ 41 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կդնի իր թեկնածությունը։

Իմ պատմական Տավուշում կդնեմ թեկնածությունս: Անպայման կլինի Մարքսի կնիքով: Այնպես որ, սա արդեն վճռված է: Մյուս ձևաչափը կուսակցական դաշինքներն են։ Հիմա դաշտում  երկու ֆավորիտային կուսակցություն կա՝ ՀՀԿ և ԲՀԿ, ու նրանք պետք է իրենց համամասնական ցուցակի 30%–ը հատկացնեն անկուսակցականներին,–ասել է նա։

Հարցին՝ իսկ ո՞ր կուսակցությանն է ինքը հակված, եթե առաջարկ լինի, Դավիթ Հակոբյանը պատասխանել է, որ ինքն առիթ է ունեցել պատահական ձևով հանդիպելու ԲՀԿ-ի ղեկավարի հետ և շատ լավ տպավորություն է ստացել:

Շատ հաճախ ժողովրդի մոտ թե՛ իշխանական թևից, թե՛ որոշ  ընդդիմադիր թևերից այնպիսի իմիտացիա է ստեղծվում, որ ԲՀԿ-ն ինքնուրույն չէ, եղել է նախկին իշխանության կցորդը և այլն, և այլն։ Դա կատարյալ խաբեբայություն է: ԲՀԿ-ն այսօր լիարժեք  ձևավորված կուսակցություն է: Ես առիթ եմ ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ շփվելու, նա մեծ պաթոսի տեր մարդ է, ավելին՝ տնտեսական քաղաքականության վերաբերյալ ունի բացառիկ գիտելիքներ: Եթե ԲՀԿ-ն հրավիրի համագործակցության, մեր կուսակցությունը կգնա: Բայց այստեղ մեկ այլ խնդիր կա՝ ինչ դիրքի համար են քեզ կանչում,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը