Լրահոս

27.01.2012 12:59


ՀԱԿ ներկաայցուցիչ. «Որևէ քաղաքական ուժ չի ուզում հանդուրժել այսօր ստեղծված մթնոլորտը»

ՀԱԿ ներկաայցուցիչ. «Որևէ քաղաքական ուժ չի ուզում հանդուրժել այսօր ստեղծված մթնոլորտը»

Այսօր հրավիվրած մամլո ասուլիսին ՀՀ ներքաղաքական իրավիճակին է անդրադարձել ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը։

Հարցին՝ արդյոք՞ քաղաքական հին դեմքերը կարող են նոր քաղաքականություն վարել, Իգիթյանը պատասխանել է.

Հարցը հին դեմքերի մեջ չէ, այլ հին ձևերի մեջ. իշխանությունը հին ձևերով է փորձում ինքնավերարտադրվել։ Եվս չորս–հինգ տարի այս նույն իրավիճակով մնանք, ապա Հայաստանից բան չի մնա՝ ոչ մարդ, ոչ ռեսուրս։

Հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված ՀԱԿ–ի հնարավոր համագործակցության մեսսիջը ԲՀԿ–ին, Իգիթյանը պատասխանել է.

–Այսօր այնպես ստացվեց, որ որևէ քաղաքական ուժ չի ուզում հանդուրժել այսօր ստեղծված մթնոլորտը,– ասել է Իգիթյանն ու հավելել, որ խոսքը միասնական ցուցակ կազմելու մասին չէ։

Իգիթյանը նշել է, որ ՀՀԿ–ն փորձում է մոնոպոլիզացնել քաղաքական դաշտը ու բոլորին իր կուսակցության անդամ դարձնել։ Դառնալով ՀՀԿ–ական՝ նրանց տալսին են տարբեր պաշտոններ, օրինակ Արարատի նոր ոստիկանապետի դեպքը, ով նախկինում ԲՀԿ–ից էր։

Բանախոսը նշել է, որ ՀՀԿ–ի համար մեծամասնական ընտրակարգը պահելը կյանքի ու մահվան հարց է, որովհետև եթե նույնիսկ համամասնականով ՀՀԿ–ն քիչ մանդատներ հավաքի, մեծամասնականով ընտրվածների հաշվին կլրացնի այդ «բացը».

–ՀՀԿ–ն ատամներով պահելու է այս մեծամասնականը, որովհետև դա իրենց համար միակ ապրելու, մնալու ձևն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը