Լրահոս

27.01.2012 10:55


Քլինթոն. «Մենք չենք քրեականացնի մարդկանց հայտարարությունները»

Քլինթոն. «Մենք չենք քրեականացնի մարդկանց հայտարարությունները»

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի գնա Ֆրանսիայի ճանապարհով ու  չի քրեականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը։ Այս մասին տեղեկացնում է «Վեստի»–ն։

«Մեր ամենաուժեղ կողմերից մեկն այն է, որ մենք չենք քրեականացնում մարդկանց հայտարարությունները։ Մարդիկ կարող են ասել գրեթե ամեն ինչ, և մեր երկրում այդպես էլ կա։ Այլ երկրների մոտ, այդ թվում՝ նաև մեր մոտ ընկերների ու դաշնակիցների, ինչպիսին է նաև Ֆրանսիան, այլ չափանիշներ են։ Բայց մենք, ես հուսով եմ, երբեք չենք գնա մարդկանց արտահայտությունները քրեականացնելու ուղիով»,–Քլինթոնի խոսքերը մեջբերում է լրատվամիջոցը։

Ինչպես հայտնի է՝ ԱՄՆ–ը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունել է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Հայոց ցեղասպանությանը։ Ինչ վերաբերում է հրեական Հոլոքոստին, ապա դրա ժխտումը քրեականացնելու վերաբերյալ օրինագիծը գործում է 1990թ. սկսած։

Միաժամանակ, հունվարի 25-ին հայտնի դարձավ, որ օրինագծի դեմ հանդես եկած սենատորները պատրաստվում են Սենատի որոշումը բողոքարկել Սահմանադրական դատարանում և անհրաժեշտ ստորագրություններ են հավաքում։

Այս խորագրի վերջին նյութերը