Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է «Թաթա Սթիլ» շախմատային միջազգային փառատոնը, որտեղ փայլուն է հանդես գալիս Հայաստանը ներկայացնող գրոսմաստեր Լևոն Արոնյանը։
Մրցաշարից 3 մրցափուլ առաջ Լևոնը շարունակում է վաստակած 7,5 միավորով վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Նա մեկ միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող ուկրաինացի Վասիլի Իվանչուկի նկատմամբ, իսկ նրա գլխավոր մրցակիցը՝ նորվեգացի Մագնուս Կառլսենը, արդեն հետ է մնում 1,5 միավորով։
10 մրցափուլից հետո Լևոնն իր վարկանիշը հասցրել է 2826,5–ի, ինչը աննախադեպ է հայկական շախմատում։ Նրա վարկանիշն ավելացել է 21,5 կետով, իսկ նրա գլխավոր մրցակցինը՝ Կառլսենինը, պակասել է 1,2–ով։ Եթե Արոնյանը շարունակի իր փայլուն հանդիպումների շարքը, ապա հնարավոր է, որ նա շրջանցի նորվեգացուն։ Դասակարգման հաջորդ աղյուսակը «ՖԻԴԵ»–ն կհրապարակի մարտի 1–ին։
Տեղեկացնենք, որ այսօր Արոնյանի մրցակիցը լինելու է չեխ Դավիդ Նավարան, ով 2,5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Արոնյանն իր վարկանիշն ավելացրել է 21,5 կետով