Ալի Բաբաջան. «Թուրքիան չի շտապում Ֆրանսիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառել»
Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել է, թե Անկարան չի շտապում Փարիզի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցում, որովհետև օրինագծի ընդունումը, ըստ Բաբաջանի, դեռևս այդ հարցում Ֆանսիայի վերջնական դիրքորոշումը չէ.
–Թուրքիան չի շտապում Ֆրանսիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցում, քանի որ այդ երկրի Սենատի կողմից ընդունված «Հայոց ցեղասպանության» ժխտումը քրեականացնելու մասին» օրինագիծը դեռևս այդ հարցի առնչությամբ Փարիզի վերջնական որոշումը չէ,–ասել է Բաբաջանը և հավելել, թե տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցում Թուրքիան սպասողական դիրքորոշում է որդեգրել. սպասելու է վերոնշյալ օրինագծի շուրջը զարգացումներին, ապա համապատասխան քայլեր է ձեռնարակելու։
Տեղեկացնենք, որ հունվարի 25-ին հայտնի դարձավ, որ օրինագծի դեմ հանդես եկած սենատորները պատրաստվում են Սենատի որոշումը բողոքարկել Սահմանադրական դատարանում և անհրաժեշտ ստորագրություններ են հավաքում։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Հայոց ցեղասպանությանը։ Ինչ վերաբերում է հրեական Հոլոքոստին, ապա դրա ժխտումը քրեականացնելու վերաբերյալ օրինագիծը գործում է 1990թ. սկսած։