Լրահոս

27.01.2012 10:04


Ֆրանսիական ընկերությունները Թուրքիային սպառնացել են՝ չհանդարտվելու դեպքում հազարավոր աշխատատեղեր փակել

Ֆրանսիական «Ֆիգարո» թերթը մի խմբագրական է տպագրել, որտեղ անդրադարձել է Թուրքիայի սպառնալիքներին՝ կապված հունվարի 23–ին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հետ: Խմբագրականում զգուշացնում են, որ թուրքերը պատժամիջոցներ կիրառելուց առաջ պետք է լավ մտածեն:

Բանն այն է, որ Թուրքիան բազմաթիվ սպառնալիքներ է հնչեցրել ֆրանսիացիների նկատմամբ՝ հայտարարելով անգամ, թե կարող է ֆրանսիական ընկերություններին թույլ չտալ մասնակցելու պետական գնումների մրցույթներին: Թուրքիան հատկապես նշել է «Renault» ավտոարտադրող ընկերության մասին: Մինչ այժմ Ֆրանսիական կողմը թուրքերին կոչ էր անում ելնել միայն երկուստեք շահեկան դիրքերից և սառը դատել կատարված իրողության մասին: Սակայն այս սպառնալիքից հետո  ֆրանսիացիների համբերությունն էլ է սպառվել: «Renault» ֆիրման թուրքերին անուղղակի հուշել է, որ խելքները գլուխները հավաքեն։

«Renault»–ը երկրում ամենամեծ արտահանման ծավալներն ունեն, և եթե նրա նկատմամբ սահմանափակումներ  կիրառեն, ապա նա իր արտադրական ծավալները ստիպված կլինի տեղափոխել Մարոկկո, ինչը թուրքերի համար անակնկալ կլինի: Թուրքիայում «Renault» ընկերության գործարաններում աշխատում է մի քանի հազար մարդ:

Այս խորագրի վերջին նյութերը