Լրահոս

26.01.2012 16:41


ԱՄՀ. «Եթե Իրանը հրաժարվի արտահանել իր նավթը, ապա շուկայում նավթի գինը կբարձրանա 30 տոկոսով»

ԱՄՀ. «Եթե Իրանը հրաժարվի արտահանել իր նավթը, ապա շուկայում նավթի գինը կբարձրանա 30 տոկոսով» Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) զգուշացնում է, որ նավթի գինը կարող է 30 տոկոսով բարձրանալ, եթե Արևմուտքի պատժամիջոցների հետևանքով Իրանը հրաժարվի արտահանել իր նավթը, և միաժամանակ արագորեն չգտնվի իրանական նավթին այլընտրանք։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»–ը։ ԱՄՀ–ի հաղորդագրությունը դարձել է միջազգային օրգանի առաջին պաշտոնական արձագանքը իրանական նավթի արտահանման հնարավոր դադարեցման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ–ը և Եվրոպան շարունակում են պնդել Իրանի դեմ պատժամիջոցներն ուժեղացնելու տարբերակը։ Իրանն իր հերթին սպառնում է փակել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հորմուզի ջրանցքը, որով անցնում է աշխարհում փոխադրվող նավթի ընդհանուր ծավալի 20 տոկոսը։  

Այս խորագրի վերջին նյութերը