Քաղաքագետ. «Այսօր Սերժ Սարգսյանին սպառնում է հռոմեական Կոմմոդ կայսրի ճակատագիրը»
–Մեր պատմության մեջ երբեք չի եղել այնպես, որ նախագահական ինստիտուտը ներգրավվի խորհրդարանական մանդատների համար պայքարի մեջ անմիջականորեն՝ ի դեմս հանրապետության նախագահի։ Նախագահի ինստիտուտը կատարել է իր հակաճգնաժամային գործոնի ֆունկցիան, արբիտրաժի ֆունկցիան՝ չներգրավվելով այդ «գլադիատորական մարտերի» մեջ,– նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ այսօր Սերժ Սարգսյանին սպառնում է հռոմեական Կոմմոդ կայսրի ճակատագիրը, ով ժամանակին իջավ ու գլադիատորական արենայում (ըստ Հովհաննիսյանի՝ արդի խորհրդարանական ընտրություններում) մարտեր մղեց։
Քաղաքագետն ընդգծել է, որ եթե նախագահը գլխավորի ՀՀԿ–ի ցուցակը, ապա դա կարող է ունենալ մի շարք բացասական հետևանքներ թե՛ երկրի, թե՛ հենց իր՝ նախագահի համար.
–Հայաստանում կար կայացած դրական ավանդույթ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ սկսվող միջկուսակցական պայքարում նախագահական ինստիտուտն անմիջականորեն չէր ներքաշվում ո՛չ Լևոն Տեր–Պետրոսյանի օրոք, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի։ Եթե այսօր Սերժ Սարգսյանը գլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը, ապա նախագահական ինստիտուտը կզրկվի հարաբերական անկողմնակալ արբիտրի դերից, որը կարող է կանխել հետընտրական հնարավոր բացասական զարգացումները։ Հիմա մնում է հույս դնել արդեն ոչ թե նախագահական ինստիտուտի վրա, այլ Աստծո ողորմության, որ մարտի մեկը չկրկնվի։ Նախագահը չի կարող չտեսնել, որ ինքը շատ լուրջ մարտահրավերի առաջ է կանգնում՝ գլխավորելով ՀՀԿ–ի ցուցակը։ Ինքը դրանով կթուլացնի իր՝ առանց այդ էլ թույլ դիրքերը նախագահական ընտրություններում։

7or.am