Լրահոս

26.01.2012 14:44


Հմայակ Հովհաննիսյան. «Եթե ԲՀԿ–ն ստանձնի լիարժեք 3-րդ ուժի կարգավիճակ...»

Հմայակ Հովհաննիսյան. «Եթե ԲՀԿ–ն ստանձնի լիարժեք 3-րդ ուժի կարգավիճակ...»

Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյոք կկարողանա՞ ՀՀԿ–ն առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով ընտրվող պատգամավորների հաշվին պահպանել իր դիրքերը, պատասխանել է.

Գիտե՛ք, ամեն ինչ կախված է նրանից՝ արդյոք կհաջողվի՞ մթնոլորտ փոխել երկրում մինչև ընտրություններ։ Եթե նաև հաջողվեց ԲՀԿ–ին լիարժեքորեն հանդես գալ որպես 3-րդ ուժ և դրա հաշվին մոբիլիզացնել հասարակության այն հատվածը, որը չի վստահում ո՛չ ներկա իշխանություններին, ո՛չ նախկին ...այստեղ է, որ այդ մարդիկ (ովքեր չեն վստահում և՛ մեկին, և՛ մյուսին) կարող են, եթե ԲՀԿ–ն ստանձնի լիարժեք 3-րդ ուժի կարգավիճակ, գնալ ակտիվացման, որովհետև շատ կարևոր է մասնակցել ընտրություններին։

Հովհաննիսյանն ընդգծել է, որ մարդիկ պետք է հասկանան ընտրություններին մասնակցելու կարևորությունը.

–Մարդիկ պետք է գիտակցեն, որ ընտրությունը թշվառների, հետապնդվողների, հալածյալների տոնը, խրախճանքը պետք է դառնա, և գոնե 5 տարին մեկ պետք է կարողանան իրենց խոսքն ասել և կոտրել այս վարչակազմի ողնաշարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը