Հրայր Կարապետյան. «Չպետք է կոծկել բանակում տեղի ունեցող դեպքերը»
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե դրական է, երբ բանակում տեղի ունեցող միջադեպերը հրապարակային են.
–Չպետք է կոծկել տեղի ունեցող դեպքերը, որպեսզի սպաները և զինվորները զգոն լինեն: Ծնողներին պետք է արդար եզրակացություն ներկայացնել,–ընդգծել է նա՝ ավելացնելով, որ բանակում դեռևս բազմաթիվ խնդիրներ կան՝ սպաների բնակարանների հարցը, աշխատավարձերի բարձրացման հարցերը լուծված չեն, ազատամարտիկները դեռևս համապատասխան նպաստ չեն ստանում և այլն.
–Մեր բանակն այս քսան տարիների ընթացքում մեր ժողովրդի համար կատարել է ամենավճռական դերակատարությունը: Բանակը մեծ ձեռքբերում է, որն այսօր Հայաստանում համարվում է ամենակայացած կառույցը, որն ապահովում է մեր երկրի անվտանգությունը: Բանակն իր տեղում չի կանգնում: Այն կատարելագործման փուլում է, և դրա ուղղությամբ լուրջ աշխատանքներ են իրականացվում: