Թուրքիան բոյկոտում է ֆրանսիական սննդամթերքի «Sodexo» ընկերությանը
Ստամբուլի ռեստորանները բոյկոտ են նախապատրաստում ֆրանսիական «Սոդեքսո» ընկերության նկատմամբ։ Այս մասին գրում է «Financial Times» պարբերականը։
«Սոդեքսո» ընկերությունը Թուրքիայում զբաղվում է տարբեր մեծ ընկերությունների, կրթական և բժշկական հաստատությունների աշխատակիցների սննդի մատակարարմամբ։
«Մենք բոյկոտ ենք իրականացնելու նրանց նկատմամբ, ովքեր Ֆրանսիայում փորձում են սևացնել Թուրքիայի անունը»,–հայտարարել է ռեստորանների Ստամբուլի պալատի ղեկավար Սայիթ Կարաբաղլին։
Բոյկոտը կապված է Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին բանաձևի հետ։