Կարինե Հակոբյան. «Խոսքով չէ, որ ազատ ընտրություններ պետք է ապահովվեն»
«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանն այսօր լրագրողներին ասել է, թե ԱԺ պատգամավորը պետք է լինի ազնիվ, հայրենասեր, լայնախոհ, մեծ գիտելիքների տեր.
–Այս դեպքում մենք չենք ունենա այն պատկերը, որն ունենք այսօր, չի լինի այն վերմակը, որով փակվում է շատ բան:
Նա նաև նշել է, որ ինչքան մոտենում է ընտրական շրջանը, այնքան քաղաքականության մեջ եղած արատները շտկվելու փոխարեն խորանում են.
–Մեր նախագահը հայտարարեց, թե կա քաղաքական կամք ազատ և արդար ընտրությունների անցկացման համար: Խոսքով չէ, որ ազատ ընտրություններ պետք է ապահովվեն: Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը՝ ուղղված ՀՀ նախագահին, առաջարկ էր քայլ- քայլ բարելավել քաղաքական դաշտը: