Լրահոս

26.01.2012 12:47


Մամուլի ազատության մակարդակով Հայաստանը 77–րդ տեղում է

Մամուլի ազատության մակարդակով Հայաստանը 77–րդ տեղում է

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ցուցանիշ 2011–2012»–ը։

Ըստ այդ հրապարակման՝ 2011թ. աչքի է ընկել մամուլի ազատության ոլորտում նկատվող դրական փոփոխություններով։ Պատճառը, թերևս, արաբական գարունն է։ Զեկույց պատրաստողները դրականորեն արձանագրել են, որ անցնող տարում ցանցաբնակները մեծապես աջակցել են լրատվության ստեղծման և տարածման գործին։

Վարկանիշային աղյուսակում փոփոխություններ չեն գրանցվել առաջին և վերջին երեք տեղերում։ Ցուցակը գլխավորում են Ֆինլանդիան, Նորվեգիան և Նիդեռլանդները, իսկ եզրափակում են Էրիթրեան, Թուրքմենստանն ու Հյուսիսային Կորեան

Հայաստանը վարկանիշային աղյուսակի 179 երկրների շարքում մամուլի ազատությամբ 77-րդն է: Նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը բարելավվել է 24 կետով։ Այս ցուցանիշով Հայաստանը ԱՊՀ և իր հարևան մյուս պետությունների շարքում զիջում է միայն Մոլդովային (53-րդ տեղ)։ Մեր հարևաններից Վրաստանը 104-րդ տեղում է, Թուրքիան՝ 148-րդ, Ադրբեջանը՝ 162-րդ, իսկ Իրանը՝ 175-րդ։

Այս խորագրի վերջին նյութերը