Ադրբեջանական ռադիոկայաններից մեկը ֆրանսաիցի երգիչների երգերը չի հնչեցնի
Ադրբեջանական «Media FM» ռադիոկայանը իր եթերից հանել է ֆրանսիացի բոլոր երգիչների կատարումներն ու ֆրանսիական երգերը։ Այս մասին հաղորդում է «Vesti.az»–ը։
Ռադիոկայանի գործադիր տնօրեն Թուրալ Ալիևի խոսքերով՝ այդ արգելքը կշարունակվի այնքան, մինչև Ֆրանսիայի Սենատը չեղյալ չհամարի իր ընդունած՝ ցեղասպանությունների ժխտման դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու մասին բանաձևը։
Ադրբեջանական կայքը հիշեցնում է, որ նույն ռադիոկայանը 2009թ. խոստացել էր թուրքական երաժշտություն չհնչեցնել հայ–թուրքական սահմանի բացման դեպքում։
Ադրբեջանական ռադիոկայաններից մեկը ֆրանսաիցի երգիչների երգերը չի հնչեցնի