Լրահոս

26.01.2012 10:24


Մեծ Բրիտանիայի վարչապետ. «Թուրքիան պետք է ԵՄ անդամ դառնա»

Մեծ Բրիտանիայի վարչապետ. «Թուրքիան պետք է ԵՄ անդամ դառնա»

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը ԵԽԽՎ ձմեռային նիստի ժամանակ հայտարարել է, թե Թուրքիան պետք է դառնա ԵՄ անդամ։

«Մենք պետք է աշխատենք սերտ կապեր հաստատել Թուրքիայի և Եվրամիության երկրների միջև։ Եթե մենք մտածում ենք Մերձավոր Արևելքում ահաբեկչության և միջուկային սպառնալիքի մասին, մենք պետք է նկատենք, որ Թուրքիան մեծապես կապված է այդ տարածաշրջանի հետ։ Մենք պետք է ուղիներ փնտրենք համատեղ բնակվելու համար և այնպես անենք, որ մահմեդական Թուրքիան Եվրամիության անդամ դառնա»,–ասել է նա։

Անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի ընդունմանը՝ Քեմերոնը նշել է, թե իր երկիրը նույնպես անցյալին ուղղված օրենքներ է ընդունել, սակայն կարծում է, որ պետք է ապրել ներկա ժամանակում։

Այս խորագրի վերջին նյութերը