Լրահոս

26.01.2012 10:26


Ըստ ԿԸՀ–ի տվյալների՝ Պրոխորովը ՌԴ նախագահի թեկնածուներից ամենահարուստն է

Ըստ ԿԸՀ–ի տվյալների՝ Պրոխորովը ՌԴ նախագահի թեկնածուներից ամենահարուստն է

Գործարար Միխայիլ Պրոխորովը Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) է ներկայացրել 2007-2010թթ. իր եկամուտների մասին փաստաթղթերը, համաձայն որոնց այդ տարիներին աշխատել է 115,1 մլրդ ռուբլի, որի մեծ մասը ստացել է 2008թ., երբ համատեղ բիզնես ուներ իր գործընկեր Վլադիմիր Պոտանինի հետ։ Այդպիսով՝ Պրոխորովը ՌԴ նախագահի թեկնածուներից ամենահարուստն է։ Այս մասին գրում է  «Վեդոմոստի»–ն։

Ինչ վերաբերում է մյուս թեկնածուների պաշտոնական եկամուտներին, ապա թերթը գրում է, թե դրանք անհամեմատ ավելի համեստ են. նույն 2007-2010թթ. ժամանակահատվածում Վլադիմիր Ժիրինովսկին վաստակել է 22,1 մլն ռուբլի, Վլադիմիր Պուտինը՝ 17,7 մլն, Սերգեյ Միրոնովը՝ 9,1 մլն, Գենադի Զյուգանովը՝ 7,6 մլն։

Այս խորագրի վերջին նյութերը