Լրահոս

26.01.2012 09:53


Պան Գի Մուն. «Իրանը հարցը խաղաղ լուծումից բացի այլընտրանք չունի»

Պան Գի Մուն. «Իրանը հարցը խաղաղ լուծումից բացի այլընտրանք չունի»

ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Իրանի հարցում բոլոր հետաքրքրված կողմերին թուլացնել լարվածությունը և հարցը խաղաղ միջոցներով լուծել.

– Հարցը խաղաղ լուծումից բացի այլընտրանք չունի։ Հռետորաբանությունն այստեղ անտեղի է,– ասել է նա լրագրողներին ու հավելել, որ դիմել է բոլոր կողմերին առաջին հերթին լարվածությունը թուլացնելու նպատակով։

Պան Գի Մունը կոչ է արել նաև Իրանին կյանքի չկոչել ավելի վաղ արած սպառնալիքն առ այն, որ Իրանը կփակի Հորմուզի ջրանցքը, եթե ԵՄ–ը ֆինանսական ու նավթային պատժամիջոցներ կիրառի իր դեմ։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը