Լրահոս

26.01.2012 09:47


Զինված ուժերի շփման գծում այսօր նախատեսվում է ԵԱՀԿ դիտարկում անցկացնել

Զինված ուժերի շփման գծում այսօր նախատեսվում է ԵԱՀԿ դիտարկում անցկացնել

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ այսօր՝ հունվարի 26–ին, դիտարկում է նախատեսվում ղարաբաղաադրբեջանական զինված ուժերի շփման գծում։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։

Լեռնային Ղարաբաղի կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը, դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը և Մարիուս Պուոձիունասը։

Իսկ ադրբեջանական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի անձնական օգնական Ուիլյամ Պրայորը և դաշտային օգնական Խրիստո Խրիստովը։

Այս խորագրի վերջին նյութերը