Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը հաղթանակի և խաղաղության օրվա առիթով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջույն ենք հղում և Հայրապետական Մեր օրհնությունը բերում մեր ժողովրդին ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս համայն՝ Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով:
Մենք տոնում ենք հաղթանակը ֆաշիզմի և բռնության դեմ, տոնում ենք հաղթանակը Շուշիի ազատագրության: Մայիսի 9-ի խորհուրդը մեզ համար աշխարհում մարդկանց ու ազգերի խաղաղ և ազատ ապրելու աստվածաշնորհ իրավունքի պաշտպանությունն ու հաստատումն է:
Այս հավատով մեր ժողովրդի զավակները՝ զորավար ու զինվոր, սխրանքի ու փառքի ճանապարհ անցան Երկրորդ աշխարհամարտի մարտադաշտերում և Շուշիի ազատագրման պայքարում՝ դրսևորելով ռազմավարական տաղանդ ու արիություն:
Գոհություն ենք մատուցում Բարձրյալին, որ արժանացրեց մեր ժողովրդին տոնելու Հայրենիքի պաշտպանության և հայրենի Արցախ աշխարհի ազատագրության հաղթանակները և ապրելու ուրախությունը բազմաթիվ ձեռքբերումների, որոնցով զորանում է այսօր մեր կյանքը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, որոնցով զորանում են նաև մեր հույսերը՝ մարմնավորելու մեր բոլոր նպատակները:
Աղոթում ենք հոգիների համար Երկրորդ աշխարհամարտում և Արցախյան ազատամարտում զոհված ռազմիկների և բոլոր զոհերի, ովքեր իրենց կյանքով կերտեցին Մայիսի 9-ի հաղթանակները:
Աղոթք ենք բարձրացնում երկինք աշխարհի խաղաղության և ժողովուրդների բարօրության համար: Թող Տերը խաղաղ ու ապահով պահպանի մեր Հայրենիքը և մեր ժողովրդին ի սփյուռս աշխարհի և օրհնի մեր ջանքերը՝ հանուն մեր բոլոր արդար հույսերի:
Շնորհք և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան. ամէն։