Լրահոս

25.01.2012 17:19


Մադրիդում եվրոպական Լաս–Վեգաս են կառուցելու

Իսպանիայի մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել խաղատների մեծ համալիր, որը, նախնական տվյալներով, կստանա «Euro-Vegas» անունը։

Նախագիծը պետք է իրականացվի մինչև 2022թ.–ն։ Համալիրի տարածքում կտեղավորվի 12 հյուրանոց՝ 36 հազ համարներով, 6 խաղատուն՝ ավելի քան 1000 խաղային սեղաններով, 18 հազ խաղային սարքերով, 9 կինոթատրոն, գոլֆի 3 դաշտ և 15 հազ հանդիսատեսի համար բաց բեմ։ Այս մասին հաղորդում է «Travel.ru»–ն։

Նախագծի արժեքը գնահատվում է 15–20 մլրդ եվրո։ Այն կնպաստի քաղաքի արվարձաններում ստեղծել մոտ 250 հազ աշխատատեղ։ Ծրագիրն իրագործելու համար Մադրիդի քաղաքային իշխանությունները մտադիր են փոխել գործող օրենսդրությունը։

Այս խորագրի վերջին նյութերը