Լրահոս

25.01.2012 16:54


Դավութօղլուն և Լավրովը Մոսկվայում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

Ինչպես տեղեկացնում է «APA» գործակալությունը, Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը:

Քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, մերձավորարևելյան իրավիճակը, Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված դրությունը:

Կողմերը պայմանավորվել են ավելացնել գործադրվող ջանքերը, իսկ հանդիպման վերջում վերջնական հռչակագիր է ստորագրվել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Այս խորագրի վերջին նյութերը