Ինչպես փոխանցում են թրքական լրատվամիջոցները՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից պահանջել է թրքական կողմից ներողություն խնդրել իր արած հայտարարությունների համար, որոնցում նա Հյուսիսային Կիպրոսում բնակվող թուրքերին ըստ էության մեղադրում է կիպրոսյան բանակցությունները փակուղի տանելու համար։
Երեկ ղեկավարող կուսակցության տարածքային առաջնորդների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, թե իրենք ակնկալում են, որ Մերկելը ներողություն կխնդրի թրքական կողմից, որը կղզու բանակցություններում համաձայնության հասնելու համար ամեն քայլի դիմում է։
Թուրքիայի վարչապետի խոսքերով՝ Մերկելի նմանօրինակ հայտարարություններն ու վերաբերմունքը նրա մասին հեռատես առաջնորդի տպավորություն չեն ստեղծում։
Էրդողանը Մերկելից պահանջել է ներողություն խնդրել

7or.am