Լրահոս

25.01.2012 14:05


Գալուստ Սահակյան. «Դասական ձև է, որ ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահը»

Գալուստ Սահակյան. «Դասական ձև է, որ  ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահը»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Գալուստ Սահակյանն անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ նշել է, որ քաղաքական դաշտը ակտիվ է, բայց կայուն։

–Ինտրիգներ դեռ չկան, և դրանք սպասվում են առաջիկայում, երբ սկսվի քարոզարշավը,–նշել է նա։

Ըստ  Գալուստ Սահակյանի՝  ՀՀԿ–ում դեռ խորհրդարանական ընտրություններին մասնակցության համամասնական ցուցակը չի քննարկվել, և այն բոլոր հրապարակումները, որ կան մամուլում, միայն կանխատեսումներ  են։

«7օր»–ի հարցին՝ իսկ ով՞ է գլխավորելու  ՀՀԿ համամասնական ցուցակը՝ արդյոք Սերժ Սարգսյա՞նը, նա պատասխանել է, որ այդ հարցը ևս դեռ չի քննարկվել։

Բայց դասական ձև է, որ ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահը,–ընդգծել է Գալուստ Սահակյանը։

Հարցին՝ ճի՞շտ են արդյոք մամուլի այն տեղեկությունները, թե ԱԺ նախագահը պետք է լինի Տիգրան Սարգսյանը, Գալուստ  Սահակյանը պատասխանել է, որ եթե հիմա ինքը  նման հարցի պատասխանի, ուրեմն նախապես պիտի  իմացած  լինի ընտրութունների  ելքը։

Մենք շատ թեկնածուներ  ունենք ԱԺ նախագահի, և դա որոշովում է նրանց ակտիվությամբ,–ասել է նա;

Լրագրողի  հարցին՝ իսկ  կոնկրետ  ովքե՞ր  կան թեկնածուների թվում, Գալուստ  Սահակյանը պատասխանել է.

–Այ եթե դու էլ լինեիր ՀՀԿ ակտիվ անդամ, ապա այսօր դու էլ ԱԺ թեկնածուների թվում կլինեիր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը