Հայաստանի Հանրապետությունը 2012թ. թևակոխում է քաղաքական առումով շատ բարդ և բեկումնային տարի: Պատճառը, թերևս, մայիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններն են, որոնց արդյունքից էլ մեծապես կախված է երկրի զարգացման վեկտորը: Ամեն ինչ այսքան բարդ և լարված չէր լինի, եթե չլինեին իշխանության վարած քաղաքականությունն ու գրանցված խայտառակ ցուցանիշները:
Զարմանլին այն է, որ իշխանությունները տնտեսական քաղաքականությունը վերանայելու փոխարեն շարունակում են իրենց գիծը և բյուջե լցնելը դարձնում ինքնանպատակ։ 2012թ.–ին նախատեսելով բյուջեի հարկային մուտքերն ավելացնել 101 միլիարդ դրամով՝ կառավարությունը ձեռնոց է նետում ՀՀ տնտեսությանը։ Փոքր ու միջին բիզնեսին հարվածելուց հետո, հիմա էլ սկսել են մտածել խոշորի սեփականության վերաբաշխման մասին։
Այս պարագայում տեղին է հիշել տնտեսագիտության տեսությունից հայտնի Լաֆերի կորի մասին, ըստ որի՝ հարկային բեռի մեծացումը կարող է բերել հարկային մուտքերի ավելացման մինչև այն պահը, երբ այն հասնում է ծայրահեղ կետին: Դրանից հետո հարկային բեռի ծանրացումը ոչ թե ավելացնում է հարկային մուտքերն, այլ, ընդհակառակը, խեղդում է բիզնես միջավայրը, ինչը հանգեցնում է ձեռնարկատերությամբ զբաղվողների կրճատմանը և, որպես կանոն, բյուջեի նվազեցմանը։ Ասել է թե՝ կառավարության հարկային քաղաքականությունը կարող է տալ հակառակ էֆեկտը։
Տրամաբանական հարց է առաջանում մի՞թե այս ամենը չի հասկանում կառավարության ղեկավարը, ով իրեն ներկայացնում է որպես փայլուն տնտեսագետ: Եթե հասկանալի լինի, թե ինչ և հատկապես ում շահերն է սպասարկում վարչապետը, ապա ամեն ինչ պարզ կլինի: Ակնհայտ է, որ այս քայլերն ուղղված են տնտեսության կենտրոնացմանը և կլանների քանակը կրճատելով միահեծան օլիգարխիկ համակարգի կառուցմանը:
Մի՞թե այսքանից հետո ժողովուրդը կհամաձայնի իր ձայնը տալ երկրի ներքին և արտաքին քաղաքականության բոլոր ճյուղերը ձախողած իշխանությանը: Կաբինետային մտածողությամբ առաջնորդվող իշխանական նեղ շրջանակը ոչ մի պատկերացում չունի երկրի հասարակ քաղաքացու ապրելակերպի և հոգսերի մասին: Կարծես մի հոծ գիծ տարված լինի պետության ղեկավարների և հասարակ քաղաքացու միջև: Եվ եթե իշխանությունը մտադրվել է վերարտադրվելու համար կրկին շահարկել պայծառ ապագայի վերաբերյալ խոստումները, ապա դատապարտված է լինելու կատարյալ ֆիասկոյի: Մյուս կողմից, իշխանական թևին այլ տարբերակ էլ չի մնացել, քանի որ նա չի կարող հպարտանալ վերջին տարիներին արձանագրված որևէ դրական առաջխաղացմամբ կամ ձեռքբերումով: Բայց սա, թերևս, ոչ թե մեր, այլ իշխանության խնդիրն է: Իսկ մեզ` Հայսատանի Հանրապետության քաղաքացիներիս, մնում է հենց մեր քվեով սկիզբ դնել մեր ապագայի կառուցմանը:
Կաբինետային մտածողության հետևանքները

Հայկ Ալեքսանյան