Լրահոս

25.01.2012 13:58


Արդարադատության նախարարն ուզում է իր աշխատակիցներին «ստիմուլ» հաղորդել և ամուսնացնել

Արդարադատության նախարարն ուզում է իր աշխատակիցներին «ստիմուլ» հաղորդել և ամուսնացնել

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր լրագրողներին ասել է, թե 2012թ. իր ղեկավարած նախարարությունում աշխատակիցներին «ստիմուլ» հաղորդելու համար աշխատանքային նորմալ պայմաններ են ստեղծվելու, լավ աշխատողները խրախուսվելու են, նրանցից 50–ը հաճախում է անգլերենի դասընթացների, 60-ն էլ այցելելու են մարզադահլիճներ, փոխադրամիջոցների հարցն է լուծվելու: Հ. Թովմասյանը նաև հուսով է, որ չամուսնացած իր փոխնախարարներն էլ կամուսնանա, երբ հավելավճարներ տրվեն ամուսնացած և երեխա ունեցող աշխատակիցներին։

Նախարարի խոսքերով՝ բարեփոխվելու են նաև հանրությանը մատուցվող ծառայությունները, քրեակատարողական համակարգը, դատաիրավական համակարգը՝ դրա նկատմամբ վստահությունը բարձրացնելով 40%–ով: Փորձ է արվելու բոլոր քրեակատարողական հիմնարկներն ապահովել համակարգչային սենյակներով, լուծել շենքային պայմանները:

Հ. Թովմասյանը խոստացել է նաև մամուլի հետ հանդիպել ամեն երեք ամիսը մեկ և հաշվետվություն ներկայացնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը