Լրահոս

25.01.2012 12:59


Այսօր մեկնարկում է «Դավոս-2012»–ը. ամենհեղինակավոր տնտեսական համաժողովին Հայաստանն այս տարի ներկայացված չի լինելու

Այսօր մեկնարկում է «Դավոս-2012»–ը. ամենհեղինակավոր տնտեսական համաժողովին Հայաստանն այս տարի ներկայացված չի լինելու

Հունվարի 25-29-ը Շվեյցարաիայի Դավոս քաղաքում մեկնարկում է ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովը։ Այս տարի համաժողովին սպասվում է մասնակցության ռեկորդային թիվ՝ 2600 մարդ: Ներկա են լինելու 40 պետությունների ղեկավարներ։ Համաժողովին մասնակցելու են ԱՄՆ ֆինանսների նախարարը, միջազգային տնտեսական կառույցների՝ ԱՄՀ և ՀԲ ղեկավարները, Արաբական լիգայի ղեկավարը, այլ պաշտոնյաներ և փորձագետներ:

«Դավոս 2012»-ի թեման լինելու է բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը: «Մենք չկարողացանք դաս քաղել 2009 թվականի ֆինանսական ճգնաժամից: Անհապաղ անհրաժեշտ է գլոբալ վերաձևավորում»,-հայտարարել է Դավոսի Համաշխարհային տնտեսկան համաժողովի նախագահ Կլաուս Շվաբան:

Նշենք, որ աշխարհի ամենհեղինակավոր տնտեսական համաժողովին Հայաստանն այս տարի ներկայացված չի լինելու։ Հիշեցնենք, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտարարել էր, թե Հայաստանի համար Դավոսն այս պահին հետաքրքիր չէ:

Այս խորագրի վերջին նյութերը