Լրահոս

25.01.2012 13:09


Պատմաբան. «Ադրբեջանը ՄԽ գործընթացից դուրս գալու այլընտրանք չունի»

Պատմաբան. «Ադրբեջանը ՄԽ գործընթացից դուրս գալու այլընտրանք չունի»

Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, խոսելով նախագահների՝ Սոչիում հունվարի 23–ին տեղի ունեցած եռակողմ հանդիպումից, ասել է, թե բանակցային գործընթացը շարունակվում է, և ինչքան էլ Ադրբեջանը փորձում է դժգոհել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից, սակայն դա նրան չի հաջողվում։

Բանախոսը կարծում է, որ ՌԴ նախագահի փոփոխությունից հետո էլ Ռուսաստանը միջնորդական գործընթացից չի հրաժարվի, և այդ երկիրը կարողացավ ԱՄՆ–ին համոզել, որ Կովկասը առաջին հերթին իր հետաքրքրության շրջանակներում է։

Ադրբեջանը ձևացնում է, թե ցանկացած պահի կարող է դուրս գալ բանակցային գործընթացից, սակայն, բանախոսի համոզմամբ, նա դրա համար այլընտրանք չունի։

«Այն միֆը, թե իրենք բազմաթիվ անգամ քանակով գերազանցում են մեզ, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը»,–նկատել է պատմաբանը՝ հավելելով, թե Ադրբեջանն այնքան էլ հակված չէ պատերազմի, քանի որ դա իր համար կործանարար կլինի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը