Իսրայելի խորհրդարանի խոսնակ. «Իսրայելն իրավունք չունի անտեսել Հայոց ցեղասպանությունը»
Հունվարի 23-ին Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի ընդունումից հետո Իսրայելում կրկին աշխուժացել են Հայոց Ցեղասպանության ընդունման անհրաժեշտության վերաբերյալ քննարկումները։
Հունվարի 24-ին Իսրայելի խորհրդարանի խոսնակ խոսնակ ՌեուվենՌիվլինը հայտարարել է, թե «ԻսրայելնիրավունքչունիանտեսելՀայոց ցեղասպանության փաստը»։
«Մենքպետքէմարդլինենք։Մենքիրավունքչունենքժխտելմյուսժողովուրդներիողբերգությունները` լինեն նրանք հայեր, սիրիացիներ, թե ուրիշներ, եթե նույնիսկ ժխտումը մեզ համար ելք է թվում»,- ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ ասել է Ռիվլինը։
Իսրայելի խորհրդարանի խոսնակ. «Իսրայելն իրավունք չունի անտեսել Հայոց ցեղասպանությունը»
Հունվարի 23-ին Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի ընդունումից հետո Իսրայելում կրկին աշխուժացել են Հայոց Ցեղասպանության ընդունման անհրաժեշտության վերաբերյալ քննարկումները։
Հունվարի 24-ին Իսրայելի խորհրդարանի խոսնակ խոսնակ Ռեուվեն Ռիվլինը հայտարարել է, թե «Իսրայելն իրավունք չունի անտեսել Հայոց ցեղասպանության փաստը»։
«Մենք պետք է մարդ լինենք։ Մենք իրավունք չունենք ժխտել մյուս ժողովուրդների ողբերգությունները` լինեն նրանք հայեր, սիրիացիներ, թե ուրիշներ, եթե նույնիսկ ժխտումը մեզ համար ելք է թվում»,- ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ ասել է Ռիվլինը։