Լրահոս

25.01.2012 11:10


Տակդիրներից պրծանք, հիմա էլ՝ կեսմիլիոնանոց զուգարանները. կառավարության՝ աղմուկ հանած հերթական որոշումը

Տակդիրներից պրծանք, հիմա էլ՝ կեսմիլիոնանոց զուգարանները. կառավարության՝ աղմուկ հանած հերթական որոշումը

Քիչ է անցել քրեակատարողական հիմնարկներում կանանց տրամադրվող տակդիրների քանակն ավելացնելու մասին ՀՀ կառավարության աղմուկ հանած որոշումից, երբ մեր երկրի բլոգերները ակտիվորեն սկսկել են քննարկել և քննադատել կառավարության մեկ այլ որոշում՝ ձեռք բերել երկու զուգարան։ Չնայած այս որոշումն ընդունվել է 2010թ., բայց մինչև հիմա այն շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում։ Այդ որոշման համաձայն՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ (նախարար՝ Ներսես Երիցյան) կնքած պայմանագրով «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին 2 զուգարանի (խոսքը, թերևս, բիոզուգարանների մասին է) ձեռքբերման համար պետական բյուջեից 100 մլն դրամ է հատկացվել։

Ներկայացնենք կառավարության այս որոշման մասին բլոգային քննարկումներից մի քանի հատված.

«Այ քեզ նանոծեխնալոգիաներ։ Գիտելիքի հասարակություն ա... ով կարա կասկածի»։

«Կարելի էր 260 հատ զուգարան եվրոռեմոնտ անել... ու մեջը փող ուտել։ Բայց սրանք ուզում են մենակ փող ուտել»։ «Սենց զուգարանից մարդ ռիսկ էլ չի անի օգտվի»։

«Մեկ էլ տեսար մի դեպուտատի դուր եկավ... կտանի, ընտրատարածքում մեջը ընտրատեղամաս կբացի»։

«Հայաստանում ոչ թե աթոռի, այլ ունիտազի պայքար ա... Տենաս կթողնե՞ն՝ գնամ էդ զուգարանի ունիտազի հետ նկարվեմ, ջանդամ, աշխարհում մեռնել կա»։

«Ճարտարապետը Նարեկ Սարգսյանը կլինի»

«Շրջաններից եթե առաջ էրեխեքին բերում էինք դելֆինարիում կամ Ջրաշխարը ցույց տալու համար, հիմա մի տեսարժան վայր էլ ավելացավ»։

«Գնանք, փորձենք, որ հետո թոռներ–ծոռներին պատմենք, թե իրենց պապին ոնց է էնիքը արել քառորդ միլլիոնանոց ունիտազի միջումը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը