Լրահոս

25.01.2012 10:42


Վրաստանում ձերբակալվել է Աբխազիա այցելած թուրքական նավի թուրք կապիտանը

Վրաստանում ձերբակալվել է Աբխազիա այցելած թուրքական նավի թուրք կապիտանը

Վրաստանի սահմանային ոստիկանությունը Աբխազիայի տարածք անթույլատրելի կերպով մուտք գործելու համար ձերբակալել է թուրքական «Օսման Հասրեթլեր» նավի կապիտան, Թուրքիայի քաղաքացի Ռեսուլ Ղարային։ Այս մասին տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»–ն։

Թուրքիայի քաղաքացին մեղադրվում է «բռնազավթված տարածքում տեղաշարժման կանոնների խախտման» համար։ Նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։

Վրաստանը Աբխազիան համարում է իր տարածքը, և ըստ վրացական օրենսդրության՝ այդտեղ մուտք գործելը արգելված է, իսկ Աբխազիայի ջրային տարածքը համարվում է նավարկության համար փակ։

Տեղեկացնենք, որ 2009թ. նույնպես եղել են նմանօրինակ միջադեպեր. այն ժամանակ  Աբխազիա վառելիք տեղափոխող թուրքական մի քանի նավեր կալանվել էին, ինչը պաշտոնական Սուխումին «վրացական ծովահենություն» էր անվանել։

Այս խորագրի վերջին նյութերը