Լրահոս

25.01.2012 10:10


ԱՄՆ–ը պատրաստ է ամեն ինչի, որպեսզի թույլ չտա, որ Իրանը միջուկային զենք ունենա

ԱՄՆ–ը պատրաստ է ամեն ինչի, որպեսզի թույլ  չտա, որ Իրանը միջուկային զենք ունենա

–Չկա ոչ մի կասկած, որ Ամերիկան լի է վճռականությամբ Իրանում միջուկային զենքի ստեղծումը կանխարգելելու համար, և ես օրակարգից չեմ հանում և ոչ մի միջոց՝ այդ նպատակին հասնելու համար,–նման հայտարարությամբ է երեկ հանդես եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

Նախագահը նկատել է՝ այսօր Իրանի ղեկավարությունն այնպիսի մեկուսացման մեջ է, ինչի մեջ նա ավելի վաղ երբեք չէր հայտնվել։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։

Օբաման նշել է նաև, որ միջազգային հանրությունը համաձայնության է եկել այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է վերահսկել Իրանի միջուկային հավակնությունները։ Այնուամենայնիվ, «խնդրի խաղաղ կարգավորումը դեռ հնարավոր է»։

Այս խորագրի վերջին նյութերը