Լրահոս

25.01.2012 09:56


Դամասկոսը համաձայն է ԱՊԼ դիտորդների առաքելոթւյան ժամկետի երկարացմանը

Սիրիայի իշխանությունները համաձայնել են մեկ ամսով երկարացնել Արաբական պետությունների լիգայի դիտորդների առաքելության ժամկետը։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

«ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը նամակ է հղել ԱՊԼ գլխավոր քարտուղար, որտեղ ասվում էր սիրիական կառավարության՝ երկրում շարունակվող դիտորդական առաքելության ժամկետը երկարացնելու համաձայնության մասին՝ հունվարի 24–փետրվարի 23–ը»,–գործակալությունը մեջբերում է Սիրիայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունը։

ԱՊԼ–ը դիտորդներ է ուղարկել Սիրիա նախորդ տարվա դեկտեմբերի 26–ին։ Հունվարի կեսերին ԱՊԼ–ը որոշում էր կայացրել դադարեցնել նոր դիտորդների ուղարկումը, այն բանից հետո, երբ տուժել են առաքելության 11 աշխատակիցներ։

Այս խորագրի վերջին նյութերը