Աշխարհահռչակ բռնցքամարտիկ, հայազգի Արթուր Աբրահամը, ով հունվարի 14-ին Օֆենբուրգում (Գերմանիա) հաղթել էր Պաբլո Նատալիո Ֆարիասին, հայտարարել է, որ մտադիր է ևս մեկ մրցամարտ անցկացնել, այնուհետև հանդիպել WBO տարբերակով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին (41-2-0, 23 նոկաուտ), եթե վերջինս պաշտպանի իր տիտղոսը Միկել Կեսլերի (44-2-0, 33 նոկաուտ) հավակնություններից։
«Հույս ունեմ, որ Շտիգլիցի հետ մրցավեճը կկայանա։ Սակայն մինչ Ռոբերտի հետ հանդիպելը ես ցանկանում եմ ևս մեկ հանդիպում անցկացնել։ Եթե ամեն ինչ լավ դասավորվի, ապա մեր պրոմոութերները կկարողանան բանակցություններ վարել։ Աբրահամ-Շտիգլից մենամարտը հետաքրքիր կլինի ոչ միայն ինձ, այլ նաև բռնցքամարտի բոլոր սիրահարներին», - Աբրահամի խոսքերն է մեջբերում «Boxingscene»-ը։
Աբրահամը մտադիր է ևս մեկ մենամարտ անցկացնել