Լրահոս

24.01.2012 13:55


ՀՅԴ ներկայացուցիչ. «Թուրքիան արձանագրություններից ստացել է իր ստանալիքի մեծ մասը՝ առանց ոչինչ տալու»

ՀՅԴ ներկայացուցիչ. «Թուրքիան արձանագրություններից ստացել է իր ստանալիքի մեծ մասը՝ առանց ոչինչ տալու»

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Ֆրանսիայի Սենատի երեկվա որոշումն ինչպես կազդի հայ–թուրքական գործընթացի վրա, պատասխանել է.

–Հայ–թուրքական գործընթաց չկա, որ ազդի։ Թուրքիան այդ արձանագրությունները ստորագրեց ու մինչև հիմա էլ փորձում է հնարավորինս օգտվել դրանից, բայց գործըթնաց չկա, որովհետև Թուրքիան շահագրգռված էլ չէ, որ բացի այս արձանագրություններից՝ ուրիշ գործընթաց սկսվի։ Ինքը ստացել է իր ստանալիքի մեծ մասը՝ առանց ոչինչ տալու։ Առիթ է ասելու, որ պետք է հետ վերցնել ստորագրությունները։

Մանոյանը կարծիք է հայտնել, որ Սենատի որոշումը հայ–թուրքական արձանագրությունների հետ ուղղակիորեն առնչված չէ։ Միաժամանակ, նա ավելացրել է.

–Բայց Թուրքիայի այս ոչ կառուցողական քաղաքականությունը ՀՀ–ի հետ հարաբերություններ հաստատելու մասով նույնպես ունեցավ իր ազդեցությունը Ֆրանսիայի Սենատի երեկվա որոշման վրա, չնայած չի կարելի անտեսել նաև ֆրանս–թուրքական հարաբերությունների լարվածությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը