Լրահոս

24.01.2012 13:51


Կիրո Մանոյան. «Իրական առաջընթաց ԼՂ բանակցություններում ո՛չ եղել է, ո՛չ էլ կլինի»

Կիրո Մանոյան. «Իրական առաջընթաց ԼՂ բանակցություններում ո՛չ եղել է, ո՛չ էլ կլինի»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գնահատելով երեկ Սոչիում կայացած Սարգսյան–Մեդվեդև–Ալիև եռակողմ հանդիպումն ու ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ արված համատեղ հայտարարությունը՝ ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանն ասել է.

–Կարծում եմ՝ այդ հանդիպումը և համատեղ հայտարարությունը իրականում փորձ էր (առնվազն երեքի կողմից) ստեղծել ինչ–որ դրական տպավորություն, բայց այդքանը միայն։ Միջնորդ երկրները ցանկանում են, որ պատերազմ չսկսվի։ Հետաքրքիր է, որ երեկվա հայտարարության մեջ էլ անդրադարձել էին Մինսկի խմբի՝ սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումները ստուգելուն։ Այսինքն՝ նպատակը դրական մթնոլորտ, տպավորություն ստեղծելն է, բայց իրական առաջընթաց բանակցություններում ո՛չ եղել է, ո՛չ էլ, կարծում եմ, կլինի այս ամբողջ ընթացքում։ Ու ոչ այն պատճառով, որ ընտրություններ են, այլ որովհետև Ադրբեջանն ընտրվել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ու երկու տարի փորձելու է հարցը անընդհատ այդտեղ վանել, ու այդպես ինքը կխանգարի Մինսկի խմբին՝ առանց դուրս գալու դրանից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը