Լրահոս

24.01.2012 13:00


ՀՀԿ խոսնակ. «Նոր չէ, որ բոլորը ՀՀԿ–ի դեմ են»

ՀՀԿ խոսնակ. «Նոր չէ, որ բոլորը ՀՀԿ–ի դեմ են»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով 100%–անոց համամասնական ընտրակարգի անցնելու մասին ընդդիմության առաջարկին՝ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, թե այս պահին հասարակությունը նման ընտրակարգի անցնելու պահանջ չունի։

Այն դիտարկմանը, թե քաղաքական ողջ դաշտը և անգամ ՀՀԿի կոալիցիոն գործընկերն են կողմ արտահայտվում այս ընտրակարգին, նա պատասխանել է, թե իր համար տարակուսելի էր այն, որ  ընտրական օրենսգրքի քննարկման և քվեարկության ժամանակ, բացառությամբ մի երկու պատգամավորի, ոչ ոք չէր պնդում 100%–անոց համամասնական ընտրակարգի անցնելու մասին։

Ընդ որում հիշեցնեմ, որ այդ օրինագծի հեղինակ և մշակող են համարվում նաև մեր կոալիցիոն գործընկերները։ Եվ այս փաստաթուղթն արժանացել է եվրոպական կառույցների դրական գնահատականին,–ասել է նա։

Հարցին, թե հնարավոր չի՞ համարում այնպիսի իրավիճակ, որ բոլորը ՀՀԿի դեմ լինեն, Է. Շարմազանովը պատասխանել է, թե նոր չէ, որ բոլորը ՀՀԿի դեմ են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը