Շարմազանով. «ԼՂ հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոփոխվել»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով երեկ Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը՝ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, թե շնորհակալություն է հայտնում այն բոլոր սենատորներին, ովքեր օժանդակել են օրենքի ընդունմանը։
–Մեր պայքարը պետք է այնքան ժամանակ, երբ Թուրքիան ի վերջո կընդունի Հայոց ցեղասպանությունը,–ասել է նա։
Անդրադառնալով նախօրեին Սոչիում կայացած Սարգսյան–Մեդվեդև–Ալիև հանդիպմանը՝ Էդուարդ Շարմազանովն ասել է, թե փաստաթղթում հստակ նշվել է, որ խնդիրը պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանակներում, այլ ոչ թե այլ ամբիոններում, ինչպես Ադրբեջանն էր փորձում անել։
Հարցին, թե ի՞նչ է նշանակում՝ փաստաթղթում կողմերը համաձայնել են հեռանալ մաքսիմալիստական դիրքորոշումներից, և Հայաստանն ի՞նչ մաքսիմալիստական դիրքորոշում ուներ, որից հրաժարվել է, Է. Շարմազանովը պատասխանել է, թե Հայաստանի կողմից միակ կոմպրոմիսն այն է, որ ԼՂ–ն պետք է լինի անկախ ու ինքը որոշի իր ճակատագիրը, իսկ Ադրբեջանը դեռ չի կարողանում դա ընդունել։
«7օր»–ի այն հարցին, թե ի՞նչ է նշանակում փաստաթղթի այն կետը, թե կողմերը մոտեցել են սկզբունքների շուրջ համաձայնության հարցում, Է. Շարմազանովը պատասխանել է, թե եթե կողմերը ստորագրում են, որ խնդիրը պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվի, դա արդեն մոտեցում է։
–Մեր դիրքորոշման մեջ փոփոխություն չկա։ ԼՂ անկախությանն այլընտրանք չկա,–ասել է նա։

7or.am