Լրահոս

24.01.2012 12:20


Փորձագետ. «Ֆրանսիայի օրինակին կարող են հետևել նաև եվրոպական երկրները»

Փորձագետ. «Ֆրանսիայի օրինակին կարող են հետևել նաև եվրոպական երկրները»

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօրվա ասուլիսում խոսելով Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման մասին՝ ասել է, թե այդ բանաձևը նախևառաջ արտահայտում է Ֆրանսիայի հասարակության տրամադրությունները։ Բանախոսը կարևորել է նաև այն հանգամանքը, որ նույն հարթության մեջ են դրվում հրեական Հոլոքոստն ու հայերի ցեղասպանությունը։

Նա կարծում է, որ բանաձևի ընդունումը կազդի եվրոպական քաղաքական և իրավական դաշտի վրա՝ չբացառելով, որ Ֆրանսիայի օրինակին կարող են հետևել նաև եվրոպական երկրներն ու Եվրամիության կառույցները։

Ս. Մինասյանը համոզված է, որ բանաձևը չէր ընդունվի, եթե չլիներ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կամքը։

«Եթե այսպես շարունակվի, ապա Հայոց ցեղասպանության խնդիրը նախապայման կդառնա ԵՄ–Թուրքիա հարաբերությունների համար»,–ընդգծել է փորձագետը։

Այս խորագրի վերջին նյութերը