Լրահոս

24.01.2012 11:13


Չիլիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Չիլիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Չիլիի հարավային ափին 6,2 մագնիտուդ հզորությամբ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես փոխանցում է «Gazeta.ru»–ն, այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

Սեյսմոլոգների տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կոնսեպսիոն քաղաքից 50 կմ հեռավորության վրա, իսկ օջախը եղել է 19,5 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում։ Ցունամիի վտանգ նույնպես չկա։

Հիշեցնենք, որ 2010թ. փետրվարի վերջին Չիլիում 8,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով ավելի քան 500 մարդ է զոհվել։

Այս խորագրի վերջին նյութերը