Միջազգային լրատվամիջոցները՝ Ֆրանսիայի Սենատի որոշման մասին
Միջազգային լրատվամիջոցները անդրադարձել են երեկ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի ընդունմանը:
«BBC»–ն գրում է, որ օրենքն ընդունվելուց հետո Թուրքիան շատ կոշտ է արձագանքել, ինչը կարող է հանգեցնել նրան, որ ՆԱՏՕ–ի` դաշնակիցներ համարվող երկու պետությունների՝ Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերություններում կարող է խիստ խզում առաջանալ։
«BBC»–ն նաև ենթադրություն է անում, թե շուտով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր խորհրդարանական ելույթում կներկայանցի Թուրքիայի պատասխան միջոցառումները։
«CNN» հեռուստաընկերությունն էլ նշում է, որ ֆրանս-թուրքական հարաբերությունների մակարդակն արդեն իջեցված է դեկտեմբերի 22-ին նույն օրինագիծը Ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատում ընդունելուց հետո:
Նշենք, որ «CNN»–ը օրինագծի քննարկմանը զուգահեռ՝ իր եթերում քննարկման էր հրավիրել թուրք քաղաքական գործիչների։
Ընդ որում՝ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլկան Բոզկրը եթերում նշել է, թե այս որոշմամբ Ֆրանսիան իր պատմության մեջ սև էջ է բացել, ինչը ենթադրում է, որ ֆրանս–թուրքական հարաբերութունները խիստ վնասվելու են։