Լրահոս

24.01.2012 10:31


Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող թուրք գործարարը կրկնել է իր խոսքերը

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող թուրք գործարարը կրկնել է իր խոսքերը

Հրեական արմատներով թուրք խոշոր գործարար, «Ալարկո» հոլիդինգի սեփականատեր Իսհաք Ալաթոն, ով օրեր առաջ «Թուրքիայի տնտեսական և սոցիալական հետազոտությունների» հիմնադրամին (TESEV) նամակ էր ուղարկել՝ կոչ անելով ջանքեր գործադրել  Հայոց ցեղասպանության ճանաչման համար, թուրքական «Ռադիկալ»-ի հետ զրույցում կրկնել է իր խոսքերը։

Թուրք գործարարը նշել է, թե Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցի շուրջը շատերի հոգեկան աշխարհն է խանգարվել։ «Դրանց համար մեկ բուժում կա՝ անցյալը քննարկել անկեղծ ու բաց և սեղանին դնել այն, ինչ որ կա։ Հայկական հարցում մենք այս կետում ենք։ Հիմա Թուրքիայում  բաց հասարակությունը պետք է մի նախաձեռնություն կազմակերպի, ինչպիսիք եղել են ներողություն խնդրած երկրներում»,-ասել է Ալաթոնը։

Հիշեցնենք, որ Իսհաք Ալաթոնն ավելի վաղ  ուղարկած իր նամակում նշել էր, թե մոտենում է 2015թ. ապրիլի 24-ը, և ինքը հոնգնել է անցյալի հետ առերեսվելու վախից, ուստի կոչ է անում վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Այս խորագրի վերջին նյութերը