ԵՄ անդամ երկրները մերժել են հունական պարտքի վերակազմավորման առաջարկը
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, Եվրամիության անդամ երկրների ֆինանսների նախարարները մերժել են հունական պարտքի վերակազմավորման առաջարկը և այն ուղարկել մշակման, քանի որ «դրանում բազմաթիվ թերություններ կան»:
Նախարարներն իրենց հույն գործընկերներին խնդրել են իջեցնել կտրոնների տոկոսադրույքները, քանի որ ներկայիս կտրոններն իրենց դուր չեն գալիս: Հույները հայտարարում են, որ պատրաստ չեն կտրոնի համար տարեկան ավելի քան 3,5 %վճարել։ Կտրոնի տոկոսադրույքի չափի նվազեցումից բացի, Եվրախումբը նաև բանակցությունների մասնակիցներին խնդրել է ուշադրություն դարձնել գործարքի այլ կետերի նույնպես, այդ թվում` մասնավոր ներդրողների կորուստներին:
Տվյալ անհամապատասխանությունը հարվածի տակ է դնում գործարքը հունական կառավարության ու պարտատերերի միջև:
Վերակազմավորման նպատակը Հունաստանի պարտքը 350 մլրդ եվրոյից մոտ 100 մլրդ-ով նվազեցնելն է: