Լրահոս

24.01.2012 10:18


Թուրքիայի ԱԳՆ–ն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը անպատասխանատու քայլ է անվանել

Ինչպես տեղեկացնում է «Agence France-Presse» գործակալությունը, Թուրքիայի ԱԳն-ն հանդես է եկել Ֆրանսիայի վերին պալատի՝ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կտրուկ քննադատությամբ ։ ԱԳՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է, որ Անկարան դատապարտում է Ֆրանսիայի Սենատի որոշումը՝ կողմ արտահայտվել մի օրինագծի նկատմամբ, որը վառ արտահայտված անպատասխանատվության օրինակ է։ Թուրքական ԱԳՆ-ն, ինչպես նաև մի շարք թուրք չինովնիկներ, խոստացել են, որ Ֆրանսիայի որոշումը կբերի ռազմավարական գործընկերոջ կորստի, ինչպես նաև խոստացել է, որ Թուրքիան ձեռք կառնի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պայքարելու նշված որոշման դեմ։ Մասնավորապես, Անկարան քննարկում է Փարիզի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավիճակի իջեցման հնարավորությունը։

Այս խորագրի վերջին նյութերը