Կարծում եմ, որ անգամ Սերժ Սարգսյանի թիմակից համարվողներն են հասկացել, թե ինչ տեսակի մարդ է հայտնվել երկրի կառավարման ղեկին։ Այդ տեսակի մարդու համար իր նեղ շրջապատից դուրս գտնվողներն ընդամենը օգտագործման և գիշերային որոշմամբ դեն նետման ենթակա կատարածուներ են։ Օրինակները բազմաթիվ են։
Եկեք այժմ դիտարկենք ոստիկանական համակարգը, և ամեն ինչ պարզ կդառնա։ Նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանին պետք էր Ալիկ Սարգսյանի պես մեկը, ով սեփական իմիջի վարկաբեկման գնով պետք է կռիվ տար ՀԱԿ ակտիվիստների դեմ և բնում խեղդեր հեղափոխությունը։ Նկատենք, որ Ա. Սարգսյանն իր պարտականությունն իրականացնում էր հավատարիմ ենթակային հատուկ էնտուզիազմով և հավանաբար մտածում, որ կգնահատվի Բաղրամյան 26–ի կողմից, սակայն «երկխոսության» եռամյա շրջանն ավարտվելուց հետո Ալիկը լրագրողից տեղեկացավ, որ արդեն նախկին է։ Նախագահականում նույնիսկ հարկ չէին համարել ուղիղ ձևով Ալիկին ասել այդ մասին։
Ալիկ Սարգսյանից հետո Սերժ Սարգսյանին պետք եկավ նոր տեսակի ոստիկանապետ, ով նախագահական նստավայրին պետք է ծառայություններ մատուցեր արդեն ԲՀԿ–ի մասով։ Այդ գործի համար ընտրվեց հանրության լայն շրջանակներին «Ֆիքստուլ» մականունով (Վազգեն Սարգսյանն էր դրել այդ անունը) հայտնի և էքսցենտրիկությամբ աչքի ընկնող Վովա Գասպարյանը։
Թե որքան կտևի Աստծո անունը հաճախ տվող և զուգահեռաբար նախագահականի անաստված պատվերները կատարող Վովայի կարիերան, պարզ կդառնա շատ շուտով։
Մեկ բան ակնհայտ է. ԱԺ ընտրությունների ցանկացած արդյունքի դեպքում Վովան կուղարկվի «կադրերի տրամադրության տակ», իսկ «կադրերն» էլ հեչ տրամադրություն չեն ունենա։ Եթե Սերժ Սարգսյանը վերարտադրվի (անհավանական սցենար) և միահեծան իշխանություն ունենա, ապա Վովան նախագահականի համար կդառնա ավելորդ բեռ ու կհայտարարվի անհանդուրժելի՝ ծաղրուծանակի ենթարկվելով «ազատ, բայց սերժատու» մամուլի կողմից (դա նախագահականի աշխատաոճն է), իսկ եթե իշխանությունը փոխվի (հավանական սցենար), ապա Վովան կրկին կմնա առանց գործ, բայց արդեն պետք է պատասխան տա, թե ինչու էր Աստծո անունն օգտագործելով «պեպելնիցայություն» անում փարիսեցիությամբ աչքի ընկնող իշխանական նեղ թիմի համար։
Այնպես որ Վովա Գասպարյանը, կլիպներ նկարելուց և իսկական ոստիկանին ոչ հարիր պահվածքից զատ, պետք է նաև մի քիչ մտածի, որ առաջինները կարող են վերջին դառնալ և հակառակը։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Շատերը երևի մոռացել են, բայց արժե հիշեցնել։ Հոկտեմբերի 27–ի դեպքերից հետո այն ժամանակվա զինվորական ոստիկանապետ ու Վազգեն Սարգսյանի տված «պռախոդից» օգտվող Վովա Գասպարյանն իրեն դրել էր «կռուտոյ» դեմքի տեղ ու ինչ որ հայտարարություններ էր անում իշխանության դեմ՝ իբր թե կանգնելով Վազգենի թասիբին։ Շատ չանցած, սակայն, նույն Վովան, ըստ տարածված լուրերի, ստիպված եղավ հայտարարել, թե «Հաչան շունը չի կծում»։
Այս ամենը հիշեցինք՝ հիշեցնելու համար, որ քաղաքական գործընթացները բումերանգի էֆեկտով են աչքի ընկնում և դժվար չէ պատկերացնել, թե ինչպես է իրեն պահելու Վովան, երբ Սերժ Սարգսյանը չընտրվի և դառնա նախկին նախագահ։
Վովայի տեսակը