Աշխարհ

21.01.2012 10:43


Դավութօղլուն քննադատել է Սարկոզիի նամակը

Դավութօղլուն քննադատել է Սարկոզիի նամակը

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն քննադատել է Սարկոզիի՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանին ուղարկած նամակը, որտեղ մասնավորապես Սարոկզին նշել էր. «Գիտենք, որ ցավալի է ընդունել պատմության ընթացքում եղածը»։

–Պարոն Սարկոզին ավելի լավ է առաջին հերթին իրեն հաշիվ տա սեփական պատմության ու արժեքների վերաբերյալ,–հայտարարել է Դավութօղլուն։

Հիշեցնենք, որ թուրք–ֆրանսիական հարաբերություններում լարվածությունը մեծանում է   հունվարի քսաներեքին Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը քննարկելու համապատկերին։

Այս խորագրի վերջին նյութերը