Մայիսի 8-ին ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունում տեղի է ունեցել տոնակատարություն, որին ներկա էին Հայրենական մեծ պատերազմի ՀՀ ԳԱԱ մասնակիցները:
-Ուրախ ենք, որ նշում ենք այս երկու շատ կարևոր հաղթանակները, հիշում ձեր փառավոր անցյալը: Խոնարհվում ենք ձեր առաջ, որ երկար տարիներ երիտասարդներին փոխանցել եք ձեր գիտելիքները, փորձը, հայրենասիրությունը: Ձեր գործը շատ բարձր է գնահատվել պետության և հասարակության կողմից,- ասել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղա Վլադիմիր Բարխուդարյանն իր ելույթում մասնավորապես ասել է. «Ձեր շնորհիվ մենք հպարտ ենք, որ հաղթանակ տարած երկրի քաղաքացիներ ենք: Դուք մարդկությունը մաքրեցիք ֆաշիզմից»։
ՀՀ ԳԱԱ Գիտության զարգացման հիմնադրամը վետերաններին դրամական պարգևներ է տվել:
ՀՀ ԳԱԱ-ն շնորհավորել է իր վետերաններին

ՀՀ ԳԱԱ լրատվական ծառայություն